News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Այգավան համայնքում այսօր՝ հունվարի 22–ին, ծառերի ապօրինի հատման դեպք է գրանցվել։ Գյուղացուն պատկանող այգում կտրել են մոտ 60 պտղատու ծառեր։ NEWS.am-ի հետ զրույցում այգու սեփականատեր Աշոտ Միքայելյանն ասաց, որ այսօր առավոտյան գնացել է դաշտ եւ տեսել, որ ծառերը հատված  են։

«Այսօր առավոտյան եկել էի դաշտ՝ աշխատելու, տեսա ծառերը կտրած են։ 60 հատ ծառ, 60–ն էլ բերքատու՝ ծիրանի, ընկույզի, խնձորի, սալորի»,– ասաց Միքայելյանը։

Նրա խոսքով՝ ծառերի մի մասն իրեն է պատկանում, մյուսը՝ հորեղբորը, եւ իրենք կասակածներ ունեն, ործառերի ջարդն արվել է Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի հրահանգով։

«Մեր եւ Արամայիս Գրիգորյանի այգին իրար կողքի են, արանքում պանել  կա 3 մետրանոց ու մեր ծառի ճյուղերն անցնում էին այն կողմ։  Անցած տարվա հոկտեմբերին նրանք ինձ ասացին, թե ճյուղերը խանգարում են, որը խանգարում էր՝  ես կտրեցի։ Այգում շատ ծառեր ունենք, բայց կտրել են հենց այդ բաժանարար պանելների հատվածի ծառերը։ Այստեղ են եղել նաեւ ոստիկանները, նայել են, հիմա սպասում ենք տեսնենք, ինչ են ասում»։

Տպել
Ամենաշատ