News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի հունվարի 23-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորների հավանությանն է արժանացել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրենքը (կողմ՝ 101, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 10), տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք օրինագծերի։ Դրանց թվում են.

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 110, միաձայն);

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 111, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 5);

«Արտոնագրման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում  փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 101, դեմ՝ 14);

«Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 113, դեմ՝ 1);

Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 116, միաձայն)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ