News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է ներմուծվող դեղերի նկատմամբ պետական վերահսկողություն ապահովելու նպատակով ապրանքների դրոշմապիտակների կարգավորումներում կատարել փոփոխություն:

Հարցը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ով նշեց, որ նախագծով առաջարկվում է, մասնավորապես, ներմուծվող դեղերի դրոշմապիտակով դրոշմավորման պարտավորություն կրողների համար պարտադիր պարտադիր դարձնել առողջապահության նախարարության կոմղից տրված դեղերի ներմուծման հավաստագրի համարը եւ դեղի հերթական համարը էլեկտրոնային կարգով գրանցելը:

Նա նշեց, որ դեղերի շուկայում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ, որոշ դեպքերում չունենալով նույնիսկ սեփական պահեստներ, ԵՏՄ անդամ երկրներից գործող օրենսդրության պահանջների խախտմամբ՝ առանց փորձաքննության եւ Առողջապահության նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում (ընդ որում էական չէ՝ զուգահեռ, թե ուղիղ եղանակով), ազատորեն դրոշմապիտակավորում եւ իրացնում են բազմաթիվ՝ որակի, անվտանգության եւ արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաեւ հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ եւ հսկվող դեղեր։

Ըստ այդմ, առանց Առողջապահության նախարարության կողմից որեւէ տեսակի փորձաքննության ենթարկվելու, ՀՀ պետական սահմանը անարգել հատելով՝ դեղերըմիանգամից (ի տարբերություն 3-րդ երկրներից կատարվող ներմուծումների, երբ առանց Առողջապահության նախարարարության թույլտվության դեղերը չեն կարող մաքսազերծվել) տեղափոխվում են սեփական պահեստներ կամ ուղղակի դրոշմապիտակավորվելով անհայտ պայմաններում եւ հասցեներում, հաշիվ-ապրանքագրերով իրացվում են:

Բացի նախատեսված պետական տուրքերի եւ փորձաքննության համար նախատեսված գումարները չվճարվելուց, վտանգի տակ է դրվում նաեւ բնակչության առողջության պահպանումը, պետության կողմից սահմանված դեղի գրանցման եւ ներմուծման ընթացակարգերի ամբողջ ինստիտուտը:

Տեսչական մարմնի ներկայիս վերահսկողական գործիքակազմը թույլ չի տալիս ապահովել դեղերի շրջանառության ոլորտում արդյունավետ եւ կանխարգելիչ վերահսկողություն եւ հետեւաբարչեն կարող երաշխավորել անվտանգ ու վերահսկելի դեղերի շուկա, քանի որ ներմուծման ներկայումս գործող ընթացակարգերը, թույլ են տալիս ոչ բարեխիղճ ներմուծողներին «օգտվել» առկա հնարավորություններց եւ, մոռանալով անվտանգության մասին, առաջնորդվել միայն կոմերցիոն շահերով։

Նախագծի նպատակն է վերահսկելի դարձնել դեղերի շուկան, մասնավորապես՝ 

 «Վերո սիսթեմ» եւ «Մեկ պատուհան» համակարգերի ծրագրային փոխկապակցման միջոցով անհնար կդառնա չհավստագրված դեղի դրոշմապիտակավորումը եւ «Վերո սիսթեմ» համակարգ տվյալների մուտքագրումը՝ «Վերագրել դրոշմապիտակներին ապրանքներին» ենթաբաժնում ավելացնելով պարտադիր լրացման ենթակա 2 դաշտ՝ համապատասխանության հավաստագրի եւ այդ հավաստագրով ներմուծված համապատասխան քանակով դեղի հերթական համարները (այդ դեպքում «Tax Stamp» հավելվածով դեղը սկանավորելիս, հնարավոր կլինի ցանկացած դեղի հավաստագրված եւ անվտանգ լինելը պարզել թե՛ ստուգողի, թե՛ դեղատան, թե՛ սպառողի կողմից ցանկացած վայրում՝ առանց դեղը լրացուցիչ փորձաքննության ուղարկելու, որը ամբողջ շուկան հնարավորինս զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից)։

Նախագծի ընդունման դեպքում կբացառվի ԵՏՄ անդամ երկրներից դեղերի ներմուծման ժամանակ (երբ բացակայում է մաքսային հսկողությունը եւ դեղերը ազատորեն տեղափոխվում են ընկերության պահեստներ) «Միասնական մեկ պատուհան» համակարգի եւ պետության կողմից սահմանված այլ ընթացակարգերի շրջանցման ակնհայտ հնարավորությունը, որից օգտվում են բազմաթիվ ոչ բարեխիղճ վարքագիծ դրսեւորող ընկերություններ։

Արդյունքում, որակի փորձաքննության կենթարկվեն ներմուծվող բոլոր դեղերը, իսկ առանց Առողջապահության նախարարություն հայտ ներկայացնելու ներմուծված կամ փորձաքննության բացասական արդյունքներ արձանագրած խմբաքանակները չեն կարող դրոշմապիտակավորվել եւ ազատորեն իրացվել սպառողներին, ինչպես կատարվում է հիմա։

Աղաջանյանը նշեց, որ քաղաքացիները համապատասխան հավելվածն ունենալով իրենց հեռախոսներում, դա կպահեն դեղի դրոշմապիտակի վրա եւ կկարողանան տեսնել հավաստագրի համարը, իսկ եթե այդ համարը չլինի, կնշանակի, որ դեղը փորձաքննություն չի անցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է 517 դրամից. Եվրոն եւս էժանացել է շուրջ 4 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Մնաց 6 օր․ կեղծ խոստումների, տապալվածների եռամյա սև էջը փակվում է. Թադեւոս Ավետիսյան
Փոխարենը՝ ուղիղ այդ չափով ավելացրել են պետական պարտքը...
ՌԴ-ում հունիսի 1-ից գործում է պանրի և պաղպաղակի մակնշման պահանջը. Ինչ պետք է անեն հայ գործարարները. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է` 2021թ. հունիսի 1-ից ուժի մեջ է մտել...
Օնլայն հարթակում կեղծ դրոշմանիշներով խմիչք է վաճառվել. ՊԵԿ-ը գնել է որոշակի խմբաքանակ ու բացահայտել
Վաճառվող ալկոհոլային խմիչքները դրոշմավորված են եղել կեղծ ակցիզային դրոշմանիշերով...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները շարունակում են նվազել
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները …
Տիգրան Ավինյանի մոտ քննարկել են e-gov.am-ի կարողությունների զարգացման հարցը
Փոխվարչապետի պաշտոնակատարը ընդգծել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ներդնել նաև բջջային հավելված, որը թույլ է տալու լավագույնս օգտվել...
Ամենաշատ