News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Google ընկերության փորձագետները մի քանի խոցելիություններ են հայտնաբերել Safari բրաուզերում, որը տեղադրված է Apple ընկերության համակարգիչներում, հեռախոսներում եւ պլանշետներում։ Ինչպես չորեքշաբթի իր կայքում  տեղեկացրել է բրիտանական Financial Times թերթը, խոցելիությունների մասին հաշվետվությունը, որոնք ներկայում վերացվել են, պատրաստվում է հրապարակման Google-ի ամպային սերվիսների ստեղծողների թիմի կողմից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պարբերականի տեղեկատվությամբ՝ խոցելիությունները հայտնաբերվել են Intelligent Tracking Prevention (ITP) ծրագրային կոդում։ Apple-ը այն ավելացրել է իր բրաուզերում 2017 թվականին հատուկ այն բանի համար, որպեսզի ապահովվի օգտատերերի տվյալների պաշտպանությունը, ինչից հետո նման գործիքները ի հայտ են եկել նաեւ այլ բրաուզերներում, ներառյալ Google Chrome-ը։

Սակայն, ինչպես հավաստիացնում են Google-ի մասնագետները, ITP խոցելիությունները պոտենցիալ չարամիտներին թույլ են տվել օգտատերերի ինտերնետ էջերի այցելությունների մասին տեղեկատվության եւ որոնողական հարցումների հասանելիություն ունենալ։ Այսպիսով, մի խնդիր լուծելով՝ նոր գործառույթը ստեղծել է մեկ այլ խնդիր։ Խոցելիություններն առաջ են եկել այն ժամանակ, երբ ITP-ն ապահովել է տվյալների պահպանումը օգտատերերի սարքերում, գրում է թերթը։ Apple-ը դեռեւս դեկտեմբերին փակել է այս սողանցքը հաքերների առջեւ, բայց ընկերությունն առայժմ չի հաստատել դա պաշտոնապես։

Կայքերի միջեւ cookie ֆայլերի փոխանակումը, որը սահմանափակում է ITP գործառույթը, հնարավոր է դարձնում նեղ ուղղվածության գովազդի տեղադրումը՝ հաշվարկված կոնկրետ օգտատիրոջ շահերի համար։ Մի կողմից՝ օգտատերերի գաղտնիության եւ մյուս կողմից՝ կայքերի սեփականատերերի, գովազդատուների եւ գովազդով ու գովազդային վերլուծությամբ վաստակող ընկերությունների միջեւ հավասարակշռության պահպանման հարցը վեճեր է առաջացնում Google-ի եւ հանրահայտ այլ բրաուզերների ստեղծողների միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ