News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 28
USD
478.6
EUR
528.57
RUB
7.09
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկա կգտնվի Ֆրանսիայում հայկական ընկերությունների համակարգող խորհրդի կազմակերպած ընթրիքին, նա հաստատել է իր մասնակցությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայ Դատի ֆրանսիական գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:

«Հունվարի 29-ին է լինելու ընթրիքը, Ֆրանսիայի նախագահն է ներկա լինելու, երեք խոշոր քաղաքների՝  Ֆարիզի, Մարսելի և Լիոնի քաղաքապետները, բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ, ՀՀ դեսպանը, ֆրանսիացի և հայ շատ անվանի գործիչներ։ Թուրք պատմաբան Թաներ Աքչամն է հրավիրված ընթրիքին, որը նաև կպարգևատրվի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ցուցաբերված ներդրման համար։  Սա արդեն 4-րդ տարին է, որ Ֆրանսիայի նախագահը մասնակցում է ընթրիքին։ Ֆրանսուա Օլանդով սկսվեց և Մակրոնով կշարունակվի»,-նշեց նա։

Այս ընթրիքը, Վարժապետյանի խոսքով, կարևոր է հայկական լոբբինգի առաջմղման տեսանկյունից և հայկական համայնքի համար որպես միասնական ուժ հանդես գալու տեսանկյունից․  «Սա կարևոր է նախագահների մոտ հայկական լոբբինգի  առաջմղման ուղղությամբ աշխատանքի առումով։

Այս ընթրիքին դրվում է  նաև Ադրբեջանին արտադրանք և զենք վաճառելու խնդիրը, որի հետ հաշտ չենք։ Այս հարցը նախորդ տարի բարձրացվել է նախագահի առաջ, այս տարի ևս կդրվի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ