News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հայտարարել է, որ «խնդիրներ չունի» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում: Այս մասին նա հայտարարել է Կենտրոնական Ասիայում ամերիկյան զորքերի թվի կրճատման մասին խոսակցությունների ֆոնին:

«Ես այն քիչ առաջնորդներից եմ, ով լավ հարաբերություններ ունի Թրամփի հետ: Ես խնդիրներ չունեմ նրա հետ հարաբերություններում»,- ասել է նա CNBC-ի հետ զրույցում:

Ավելի վաղ NBC News-ը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը մտադիր է հայտարարել Աֆղանստանից գրեթե 4000 զինծառայողի դուրսբերման մասին: ԱՄՆ ՊՆ նախկին ներկայացուցիչը հեռուստաալիքին հայտնել է, որ դա կլինի «թալիբների հետ բանակցությունները վերսկսելու փորձերի մի մասը»:

Թրամփը վաղուց է դատապարտում Աֆղանստանի պատերազմն ու պնդում է, որպեսզի կրճատվի այդ երկրում ամերիկյան զորքերի թիվը:   

Հանիի խոսքով՝ Աֆղանստանում ամերիկյան զորքերի թվի կրճատումը մեծ ազդեցություն կունենա երկրի վրա:

Նա նշել է, որ համեմատած 5 տարի առաջ Աֆղանստանում առկա օտարերկրյա զորքերի թվի հետ, այժմ այդ թիվը մեծ չէ:

Հարցին, թե ակնկալում է արդյոք երկրից ԱՄՆ ուժերի լրիվ դուրսբերում առաջիկա տասնամյակում, Հանին պատասխանել է՝ «իհարկե»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ