News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 24-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրենսդրական փոփոխությունների, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Դրանց թվում են՝

«Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 109, միաձայն), «Տիեզերական գործունեության մասին» օրինագծերի փաթեթը եւ կից օրենքները (կողմ՝ 111, միաձայն), «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 69, դեմ՝ 32, ձեռնպահ՝ 7), «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 111, միաձայն), «Ընդհանուր կրթության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 111, միաձայն), «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 110, միաձայն):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ