News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 22
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Երեւանի ավագանու ընդդիմությունը որոշել է հիմնովին զբաղվել «Հին Երեւան» պրոյեկտով։ «Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող հին քաղաքի ճարտարապետ Լեւոն Վարդանյանը, ի դեպ, Արթուր Մեսչյանի ընկերն է, հանգուցյալ Ժոկոյի` Գեւորգ Վարդանյանի (որի աղջիկներից մեկը պատգամավոր է, մյուսը՝ ավագանու անդամ` հայտնի «ականջ ծամողը») եղբայրն է։

Ճիշտ է, շինարարությունը սկսվել է Տարոնի ժամանակ, սակայն այն ժամանակ շինթույլտվությունը տրվել էր «մինուս մեկ»` ստորգետնյա աշխատանքների համար։ Հեղափոխությունից հետո կառուցապատումը շարունակվեց առանց շինթույլտվության, քաղաքաշինական նորմերի ոտնահարմամբ՝ կառուցվեց «մինուս 3» եւ «պլյուս 6»` 3 նկուղային հարկ, 6 վերգետնյա, եւ դա այն դեպքում, երբ առկա է կառավարության որոշում, որը թույլ է տալիս «Հին Երեւանի» դեպքում կառուցել վերեւում՝ 3, նկուղում` 2 հարկ։

Եթե հարցը գնար շինթույլտվության, քաղաքապետը չէր կարողանալու թույլտվության տալ` կառավարության որոշման պատճառով, ուստի հորդորել էին կառուցապատողին` կառուցի, հետո կգաս, ինքնակամով կօրինականացնենք»:

Մենք հարցում արեցինք քաղաքապետարան, եւ մեզ պատասխանեցին․ «Հին Երեւան թաղամասի քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվել են ՀՀ կառավարության 2014 թ․ նոյեմբերի 6-ի N1227-Ա որոշման հիմքով», ինչը հաստատում է վերը նշվածը` 6 հարկանի շենքեր կառուցելու թույլտվություն չկա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ֆոտոռեպորտաժներ