News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 22
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը (միապալատ խորհրդարան) ուրբաթ ձայների մեծամասնությամբ ընդունել է երկրի իշխանություններին հեռախոսային զրույցները գաղտնալսել թույլ տվող օրենքը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությանը:

Օրենքին կողմ է քվեարկել 27 պատգամավոր, դեմ՝ 3, ձեռնպահ է մնացել 19-ը:

Համապատասխան օրինագիծը քննարկվում էր մի քանի տարի՝ հանցավորության դեմ պայքար մղող կառույցների պահանջի հիման վրա, ի վերջո ընդունվել է մի շարք փոփոխություններից հետո: Դրանց թվում կետ կա, որի համաձայն՝ գաղտնալսման նպատակները պետք է խստորեն սահմանափակվեն օրենքի շրջանակով՝ նման պրակտիկայի չարաշահումից խուսափելու համար:

Լիագումար նիստում օրինագծի աջակցությամբ հանդես են եկել աջ ուժերը, այդ թվում՝ իշխող «Դեմոկրատական հավաք» եւ Դեմոկրատական կուսակցության պատգամավորները: Նախաձեռնությանը դեմ էին ձախ քաղաքական ուժերի, ներառյալ Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադեմ կուսակցության եւ ԿԻՍՈՍ՝ հանուն սոցիալ-դեմոկրատիայի շարժման պատգամավորները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել