News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Այն մարդիկ, որոնք մտահոգություններ են արտահայտում, թե մեր երկիրը, մեր երկրի ավիացիան… իրենք իրո՞ք դրա մասին են մտածում. շատերը դրա տակ մտածում են՝  ինչպես 2 օդանավ տանեն աֆրիկյան «իքս» երկրից թռցնեն «իգրեկ» երկիրը, ամենակասկածելի գործարքների մեջ ներքաշեն Հայաստանին՝ 3 հարյուր դոլար աշխատելու համար։ Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում հրավիրած իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով երկրում առկա փոփոխություններից՝ վարչապետն օրինակ բերեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեությունը. «Այդ փոփոխությունը տեղի է ունեցել, ի հեճուկս Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի։ Այն պահից, երբ Տաթեւիկ Ռեւազյանը նշանակվել է կոմիտեի ղեկավար, առաջին օրից սկսվել է ամենստոր լրատվական արշավը այդ կնոջ նկատմամբ։ 90 եւ ավելի տոկոսով կազմակերպված են եղել ներսի պաշտոնյաների կողմից։ Ամենաստոր բաներն էին գրում ինձ՝ Տաթեւիկ Ռեւազյանի մասին. գնում, խայտառակում է մեր երկիրը, գնում է Ryanair-ի պահակի հետ հանդիպում է, գալիս ձեզ սխալ ներկայացնում է, թե ինքը որեւէ պաշտոնյայի հետ է հանդիպում, մարդիկ ծիծաղում են մեզ վրա։ Ազգային անվտանգության հարց ներկայացնող հարցերը չեն զեկուցել կոմիտեի ղեկավարին, սա պարզ օրինակ է, որ փոփոխությունները տեղի են ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում փոփոխություններ են եղել այդ ոլորտի պաշտոնական եւ մասնագիտական «շրջանակների» շնորհիվ. «Եվ թող ՀՀ բոլոր քաղաքացիներն իմանան, որ այս փոփոխությունները, կոնկրետ ավիացիայի ոլորտում, տեղի են ունեցել ի հեճուկս՝ այդ ոլորտի պաշտոնական շրջանակների եւ նրանց շրջապատող մասնագիտական շրջանակների. ինչով կարողացել են, խանգարել են, վարկաբեկել են, որտեղ կարողացել են՝ անիվների մեջ փայտ են մտցրել են»։

Վարչապետն ասաց, որ իր նախաձեռնությամբ այդ անձինք աշխատանքից հեռացվել են. «Եվ  ասել եմ՝ չտեսնեմ, որ այդ մարդիկ պետական-կառավարման համակարգին մոտ գան։ Ես զարմանում եմ, որ մինչւ հիմա Տաթեւիկ Ռեւազյանը շատերի նկատմամբ ներողամիտ է»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ քաղաքացիների կյանքում փոփոխությունն այն է, որ հիմա կարող են 50 եվրոյով մեկնել Հռոմ եւ հետ վերադառնալ.

«Ասում են՝ Հայաստանում մարդկանց կյանքը ե՞րբ է փոխվելու, շատերը դա ասելով, նկատի են ունենում, որ մարդն առավոտ վեր է կենալու, իր դուռը Կառավարությունը ծեծելու է, ասի՝ մարդ ջան, սուրճ կխմե՞ս, դա՞ռը, թե՞ շաքարով, հետը բուտերբրոտ՝ կարագով պե՞տք ա, մեղր քսե՞նք կարագի վրա… Մարդու կյանքի փոփոխությունն այն է, որ ճանապարհը կառուցված է, որ պետությունն ասում է՝ քաղաքացի ջան, դուք ձեռնարկեք էս գործողությունները մենք ծախսի 70 տոկոսը կվերադարձնենք, եւ դուք ձեր սուրճն ու բուտերբրոտը… ձեզ 0 տոկոսով վարկ կտանք կամ 3 տոկոսով»։

Տպել
Ամենաշատ