News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Համաձայն եմ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ, որ ընդդիմությունը մնացել է հին տրամաբանության մեջ։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցավոք սրտի ստիպված եմ արձանագրել, որ կան շատ քաղաքական ուժեր, որոնց գործունեության կերպը եղել է իշխանության հետ առևտուր անելը, և հիմա՝ նոր պայմաններում, երբ իշխանությունը մերժում է որևէ առևտուր, նրանք չեն կարողանում իրենց գտնել այս նոր իրավիճակում։ Նոր ընդդիմությունը պետք է իշխանության հետ քաղաքական առևտրի տրամաբանությունից դուրս գա, որովհետև մեր իշխանությունը չի անում քաղաքական առևտուր, ասել ենք, բացատրել ենք, օրինակ ենք ծառայել»,-նշեց նա։

Տպել
Ամենաշատ