News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. oր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել հունվարի 24-ին Արարատի մարզի Այգավան գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով, որի ժամանակ կրակոցներ էին նաև հնչել, հայտնում է Shamsyna.com–ը։

Արարատի մարզի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:15-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որին մասնակցել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչներ 25-ամյա Ալեն Պ.-ն, 39-ամյա Էդգար Պ.-ն, 25-ամյա Մարտիկ Գ.-ն, 29-ամյա Գոռ Մ.-ն, վերջիններիս ընկերները, որոնց ամբողջական տվյալները պարզվում են և Այգավան գյուղի բնակիչներ 35-ամյա Վիգեն Մ.-ն, 34-ամյա Արսեն Ա.-ն, 33-ամյա Արտակ Մ.-ն, 27-ամյա Գևորգ Ա.-ն, 31-ամյա Գրիշա Թ.-ն, 29-ամյա Հայկ Ն.-ն, 32-ամյա Հայկ Ա.-ն, 24-ամյա Գևորգ Գ.-ն և վերջիններիս ընկերները, որոնց ամբողջական տվյալները պարզվում են։

Ոստիկանները պարզել են նաև, որ նշված ծեծկռտուքի ժամանակ Գոռ Մ.-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է ծեծկռտուքին միջամտած Այգավան գյուղի բնակիչ, 41-ամյա Արա Յ.-ին , որը «կրծքավանդակի առաջային պատի ձախից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է Արարատ բժշկական կենտրոն, իսկ Վեդու բժշկական կենտրոն է տեղափոխվել Այգավան գյուղի բնակիչ, 24-ամյա Գևորգ Գ.-ն՝ «ճակատի կտրած-պատռած վերք, քթի սալջարդ» ախտորոշմամբ:

Վիճաբանությունն էլ տեղի է ունեցել Այգավանի գյուղապետարանի դիմաց: Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր, ինչպես նաև գազային ատրճանակի կրակված 2 պարկուճ և 1 չկրակված փամփուշտ: Կռվի մասնակիցներից մի մասին ոստիկանները հայտնաբերել են, մյուս մասին հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Կռվի մասնակիցներից մի մասին ոստիկանները հայտնաբերել են, մյուս մասին հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Վիգեն Մ.-ն աշխատում է Արմաշի «ՋՕՄ»-ի պետ. Արսեն Ա.-ն Սիսավանի գինու գործարանում՝ որպես տեխնոլոգ, Գրիշա Թ.-ն՝ Այգավան գյուղի դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, իսկ Հայկ Ա.-ն Սիսավանի գինու գործարարնում՝ որպես հաշվապահ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ