News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայում գինու պահեստներից կաբերնե սովինյոն տեսակի գրեթե 37 հազար լիտր գինի է թափվել գետը, հաղորդում է Americaru-ն:

Հիլդսբուրգում Ռոդնի Սթրոնգի վթարը գետը վերածել է գինու գետի: Թափված գինի կբավականացներ կես միլիոն շիշ լցնելու համար:

Ռոդնի Սթրոնգի ներկայացուցիչ Քրիս Օ՛Գորմանը հայտարարել է, որ իր ընկերությունը վստահ է, որ արտահոսքը տեղի է ունեցել տեխնիկական խափանման պատճառով:

Սոնոմա շրջանի ջրամատակարարման գործակալությունը հայտնել է, որ արտահոսքը չի ազդել ջրամուղի վիճակի վրա:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ