News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման պլանը, որը Սպիտակ տունը նախատեսում է հրապարակել երեքշաբթի, կարեւոր կետերում ավելի մոտ է հրեական պետության դիրքորոշմանը։ Այս մասին էլեկտրոնային տարբերակում տեղեկացրել է ամերիկյան The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Այդ աղբյուրները հրաժարվել են մանրամասներ ներկայացնել, բայց ուշադրություն են դարձրել այն բանին, որ ԱՄՆ պլանը, որը ներկայացված է 50 եւ ավելի էջում, կարեւոր թեմաների մասով շատ մոտ է Իսրայելի դիրքորոշմանը։ Օրինակ, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ենթադրում է հրեական պետության ինքնիշխանություն Երուսաղեմի հանդեպ, ներառյալ այն շրջանները, որոնք պաղեստինցիները ցանկանում են դարձնել իրենց ապագա անկախ պետության մայրաքաղաքը։ Վաշինգտոնը առաջարկում է Պաղեստինին տրամադրել այն հողերի վերահսկողությունը, որոնք գտնվում են Արեւելյան Երուսաղեմի ծայրամասում, գրում է թերթը։

Երուսաղեմի կարգավիճակը կարեւոր խնդիրներից մեկն է պաղեստինա-իսրայելական հակամարտությունում։ Իսրայելցիները գրավել են քաղաքի արեւելյան մասը 1967 թվականի պատերազմի ժամանակ։ Նրանք պնդում են, որ Երուսաղեմը Իսրայելի «միասնական եւ անբաժանելի» մայրաքաղաքն է։ Պաղեստինցիները ցանկանում են քաղաքի արեւելյան մասը դարձնել իրենց պետության մայրաքաղաքը։ Ներկա պահին միայն ԱՄՆ-ի ու Գվատեմալայի դեսպանություններն են գտնվում Երուսաղեմում (2018 թվականի մայիսի 14-ից եւ 16-ից համապատասխանաբար)։

Ինչպես տեղեկացրել են թերթի աղբյուրները, ամերիկյան պլանը նախատեսում է իսրայելցիների եւ պաղեստինցիների հսկողության տակ գտնվող հողերի փոխանակում։ Վաշինգտոնը չի բացառում, որ պաղեստինցիները վերջնարդյունքում կարող են զբաղեցնել Հորդանան գետի Արեւմտյան ափի 70-80 տոոսը։ Դա ավելի քիչ է, քան պահանջում են պաղեստինցիները, բայց ամերիկացիները պաշտոնապես չեն բացառում Պաղեստինի պետության կազմավորման հնարավորությունը։ Թրամփի վարչակազմը, ի տարբերություն իր նախորդների, հակված չէ փորձելու հասնել փոխզիջման այնպիսի հարցերում, ինչպիսին է Իսրայելի վերաբնակեցման ակտիվության հետեւանքով տեղահանված պաղեստինցիների վերադարձի կամ փոխհատուցման իրավունքը։

Սպիտակ տունը չի արձագաքել պարբերականի խնդրանքին՝ մեկնաբանել այս տեղեկությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Սպիտակ տունը կհրապարակի կարգավորման պլանը երեքշաբթի կեսօրին (20.00 Մոսկվայի ժամանակով)։ Թրամփը նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանություն է տվել ամերիկյան նախաձեռնությանը, իսկ պաղեստինյան կողմը, Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի կարծիքով, հավանություն կտա ապագայում։ Բացի այդ, նախագահի հավաստիացմամբ, պլանն աջակցում են «արաբական շատ երկրներ»։

Պլանի տնտեսական մասը հայտնի է

2019 թվականի հունիսի վերջին Սպիտակ տունը հրապարակեց փաստաթուղթ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման տնտեսական կողմի մասին։ Այն նախատեսում է, մասնավորապես, ներդրումներ Պաղեստինում եւ հարեւան երկրներում՝ 50 մլրդ դոլարի չափով։ Հունիսի 25-26-ին Բահրեյնի մայրաքաղաքում տեղի ունեցավ միջազգային հանդիպում՝ նվիրված գործարքի տնտեսական կողմին։ Պաղեստինի վարչակազմը եւ արաբական մի շարք երկրներ բոյկոտեցին միջոցառումը՝ անտեղի համարելով նման մոտեցումը։ «Դարի գործարքի» քաղաքական բաղադրիչը ԱՄՆ-ը դեռ չի հրապարակել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ