News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կորոնավիրուսի բռնկման պատճառով հունվարի 31-ից կսահմանափակի Չինաստանի հետ երկաթուղային կապը, հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով՝ Չինաստան չվերթների մասին որոշումը կընդունվի մինչեւ ուրբաթ։

Գոլիկովան նաեւ հայտնել է, որ բուհերին կառաջարկվի երկարաձգել արձակուրդները չինացի ուսանողների համար։

Բացի այդ, հինգ տասրածաշրջաններ մինչեւ մարտի 1-ը կերկարաձգեն Չինաստանի հետ սահմանին անցակետերի փակման ռեժիմը։

Ավելի վաղ, չորեքշաբթի, ՌԻԱ Նովոստիին «Դաշնային ուղեւորատար ընկերությունում» հայտնել էին, որ գնացքների ուղեւորները, որոնք պլանավորում էին Ռուսաստանից Չինաստան մեկնել, կարող են վերադարձնել մինչեւ մարտի 27-ն ընկած ժամանակահատվածի տոմսերը՝ առանց լրացուցիչ պահումների։

Վերջին տվյալներով՝ նոր կորոնավիրուսային պնեւմոնիայի պատճառով մահերի թիվը հասել է 132-ի։ Հիվանդների թիվը ավելի քան 6012 է։

Հիվանդացության դեպքեր են գրանցվել նաեւ 15 այլ երկրներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2019-nCoV-ի հետեւանքով պնեւմոնիայի բռնկումը ճանաչել է որպես արտակարգ իրավիճակ ՉԺՀ-ի համար եւ երկիր մասնագետներ է ուղարկել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ