News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական գերության մեջ հայտնված մարդու սպանության կամ մահվան ելքի վիճակի հասցնելու հիման վրա ՄԻԵԴ-ը նախադեպային իրավունքով կընդունի նման որոշումներ Կարեն Պետրոսյանի եւ Մամիկոն Խոջոյանի գործերով, հաշվի առնելով, որ մեկն սպանվել է, իսկ երկրորդը մահացել կտտանքներից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ երբեմն կարելի է կասկածել ՄԻԵԴ դատավորների ընդունած որոշումների բացարձակ օբյեկտիվությանը։

«Բայց այս դեպքում պետք է բարձր գնահատել Եվրոպական դատարանի որոշումը Մանվել Սարիբեկյանի գործով։ Զարմացնում է միայն 60 հազար եվրո գումարը որպես զոհվածի ընտանիքի բարոյական վնասի փոխհատուցում։ Կցանկանայի, որ ՄԻԵԴ-ը ավելի համարժեք գնահատեր փոխհատուցման գումարը մարդու կյանքի համար»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել ադրբեջանական կողմից գերված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի գործով։

Դատարանը որոշել է, որ Մանվել Սարիբեկյանի մահվան հետ կապված՝ տեղի է ունեցել Մարդու իրավունքների կոնվենցիայի հոդված 2-ի (կյանքի իրավունքի) խախտում, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում Մանվել Սարիբեկյանի մահվան հետաքննության անհամարժեքության մասով եւ հոդված 3-ի խախտում (արգելում է կտտանքները եւ «անմարդկային» կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը)։

Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին հայցվորներին վճարել 60 հազար եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում եւ 2200 եվրո որպես դատական ծախսերի փոխհատուցում։

Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանը ադրբեջանական ԶՈւ-ի կողմից գերվել էր Շամշադինի ուղղությամբ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին։

Հոկտեմբերի 5-ի գիշերը Սարիբեկյանը, գտնվելով ադրբեջանական բանտում, իբր, կախվել է։ Հայկական կողմը կարծում է, որ Սարիբեկյանը կամ սպանվել է, կամ հասցվել ինքնասպանության։ Դա հաստատվում է նրանով, որ ադրբեջանական կողմը մեկ ամիս հրաժարվել է  վերադարձնել Սարիբեկյանի մարմինը։ Նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը հանձնել է Մ.Սարիբեկյանի մարմինը Հայաստանին։

Նշենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը զոհվել է 2014 թվականի գարնանը ներարկման հետեւանքով, որն արվել է ադրբեջանական բանտում գտնվելու ժամանակ։

2014 թվականի ամռանը Տավուշի մարզի Չինար գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական պետական սահմանը եւ հայտնվել ադրբեջանական գերության մեջ։ Դրանից հետո ստացվել է տեղեկություն Կարեն Պետրոսյանի մահվան մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ