News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը 13,2 մլրդ դոլարով ավելի հարուստ է դարձել ընդամենը 15 րոպեում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին։

Պատճառը Amazon-ի բաժնետոմսերի 12 տոկոսով (2,1 հազար դոլարով) կտրուկ թռիչքն էր պոստմարքեթում հունվարի 30-ին։ Ինչպես գրում է լրատվամիջոցը, գնանշումների աճը բացատրվում է ընկերության հաջող եռամսյակային հաշվետվությամբ, որը «ջարդուփշուր արեց» վերլուծաբանների կանխատեսումները։ Այսպես, համաձայն Amazon-ի հաշվետվության՝ ընկերության շահույթը կազմել է 87,4 մլրդ դոլար, արժեթղթերի շահույթը՝ 6,47 դոլար, այն դեպքում, երբ փորձագետները կանխատեսում էին 4,11 դոլար։

Նշվում է, որ այժմ Բեզոսի կարողությունը, որին պատկանում է Amazon-ի 12 տոկոսը, ավելացել է 129,5 մլրդ դոլարով։ Ընդ որում՝ Bloomberg Billionaires Index-ի վարկանիշում այդ փոփոխությունները կերեւան ուրբաթ սակարկությունների ավարտից հետո։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ջեֆ Բեզոսը նորից գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարցկանց ցուցակը Forbes-ի վարկածով։ Այդ պահին նա 115,5 մլրդ դոլար ցուցանիշով առաջ էր անցել Louis Vuitton Moеt Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոյից, որի կարողությունը գնահատվում է 112,9 մլրդ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ