News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Իսրայելի բանակը հարված է հասցրել ՀԱՄԱՍ շարժման դիրքին Գազայի հատվածի հարավում՝ ի պատասխան ականանետերի ականների արձակման, տեղեկացրել է իսրայելական զինվորականների մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Որոշ ժամանակ առաջ երեք ական էր արձակվել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակի տանկը հարվածել էր ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքին Գազայի հատվածի հարավում»,- ասվում է բանակային մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ տեղեկացվել էր, որ երեք ական արձակվել է Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ, դրանցից մեկը որսացել է ՀՕՊ համակարգը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ