Հինգշաբթի` փետրվարի 6-ին, նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին են վկայում աճուրդների տվյալները, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսներն աճել են 2.31 տոկոսով և կազմել 51.92 դոլար մեկ բարելի դիմաց:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները` ապրիլյան մատակարարմամբ, աճել են 1.75 տոկոսով՝ հասնելով 56.25 դոլարի բարելի դիմաց: