News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոստիկանները փետրվարի 12-ին հայտնաբերել են փետրվարի 5-ին Արարատի մարզում բնակարանային գողության մեջ կասկածվողներին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկվել Երեւան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Վահան Ա.-ն, 30-ամյա Արտակ Գ.-ն եւ 28-ամյա Աշխեն Ջ.-ն: Պարզվել է, որ Արտաշատի ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել, եւ գողոնի մի մասը հայտնաբերվել է։

Փետրվարի 5-ին ոստիկանության Արտաշատի բաժին էր դիմել Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի բնակիչ՝ 48-ամյա Արփենիկ Ղ-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 09։00-ից մինչեւ 20։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր տան մուտքի դուռը եւ ննջասենյակները տակնուվրա են արել եւ այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, գումար եւ այլ իրեր։

Նույն օրը Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ եւ Արարատի մարզի ոստիկանների ու քննիչների ճիշտ, օպերատիվ ու քննչական հսկայածավալ աշխատանքների արդյունքում եռյակը հայտնաբերվեց։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձինք ձերբակալվել են։ Նրանցից մեկի մականունը, ով մյուսներին ուղղորդողն է եղել, «Պատառաքաղ» է, մյուսը «աթանդա կանգնողն է», ում մականունը «Շերեփ» է, իսկ «գողցողի» մականունն է «Գդալ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ