News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված քննարկման մասնակիցներից Գերմանիայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչն ասել է, թե Փաշինյանի իշխանության գալուց հետո Ադրբեջւանում շատերը հույս են ունեցել, թե հայկական զորքերը կհեռանան Լեռնային Ղարաբաղից, բայց հետո Փաշինյանը հայտարարել է, թե «Արցախը Հայաստան է ու վերջ»։ «Ի վերջո, ի՞նչ պետք է անել այդ մեծ հույսի հետ կապված», հարցրել է Գերմանիայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը։

«Ես արդեն ասացի բանաձեւը, միակողմանի գործողություններով հնարավոր չէ հարցը լուծել։ Եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանի որեւէ իշխանություն միակողմանի գործողություն կձեռնարկի, դրանով նա ոչ թե խնդիրը կլուծի, այլ կխորացնի», ասել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Բաքուն խոսում է միայն տարածքների մասին, մինչդեռ հայկական կողմին մտահոգում է անվտանգության հարցը։

«Որովհետեւ դուք ասում եք տարածքներ։ Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին։ Բայց շատ կարեւոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին։ Մի երկրում, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ նա սպանել է հայի.. Ես չգիտեմ, դուք տեղյա՞կ եք, ներկաները տեղյա՞կ են, որ 2004 թվականին ՆԱՏՕ-ն խաղաղասիրական ծրագրով սպաներ է հրավիրում Հայաստանից ու Ադրբեջանից։ Բուդապեշտում նրանք համատեղ սեմինարների են մասնակցում, եւ ադրբեջանցի սպան կացնով սպանում է քնած հայ սպային։ Դրանից հետո Բուդապեշտում տեղի է ունենում դատավարություն եւ ադրբեջանցի սպան դատապարտվում է ցմահ ազատազրկման։ Որոշ ժամանակ անց Հունգարիայի կառավարությունը որոշում է այդ սպային արտահանձնել Ադրբեջան։ Եվ ժամանելուն պես Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրում այդ սպային ազատ արձակելու մասին, վճարվում է այդ ողջ ընթացքում նրա չստացած աշխատավարձը, տրվում են բնակարան, զինվորական կոչում եւ նա լրատվամիջոցներով համընդհանուր քաջալերանքի եւ հերոսի կոչման է արժանանում։ Անվտանգության գոտին, որի մասին խոսում են Ադրբեջանում, հենց այս տրամաբանության պատճառով է գոյացել։ Որովհետեւ, երբ խաղաղ բնակավայրերը ռմբակոծվում էին ադրբեջանցիների կողմից՝ մարդիկ, խաղաղ բնակիչները, երեխաները տարիներով նկուղներից դուրս չէին գալիս։

Եվ երբ ասվում է տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն։ Եվ նախ՝ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել սեփական անվտանգությունը, ինչպես որեւէ երկիր պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը։ Այսինքն, այս իրավիճակի լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան։ Եվ չեն եղել։ Եվ դրանց բացակայությունն է ստեղծել այսօրվա իրավիճակը։ Իսկ ինչ վերաբերում է իմ այն արտահայտությանը, որ «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ», դա ունի շատ պարզ եւ կոնկրետ բացատրություն։ Մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա։ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ սրանով ամեն ինչ ասված է։

Եվ ուզում եմ հստակ ասել, որ մենք որեւէ կառուցողական քայլ Ադրբեջանի կողմից վերջին մեկուկես տարվա ընթացքում բանակցային պրոցեսում չենք տեսել , բայց մյուս կողմից ես ուզում եմ գնահատել այն իրավիճակը, որ մեզ հաջողվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հասնել 2018 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, եւ այդ հանդիպումից հետո տարածաշրջանում, շփման գծում լարվածություն աննախադեպ ցածր է։ Եվ ես հույս ունեմ, որ կառուցողական քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այս համեմատաբար կայուն եւ հանդարտ իրավիճակը, այլեւ առաջ շարժվել դեպի իրավական կարգավորում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ