News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը հանդես է եկել նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված հրապարակային քննադատությամբ՝ հայտարարելով, որ նախագահի թվիթները  արդարադատության նախարարությունում աշխատող դատախազների եւ նրանց վարած գործերի մասին «անհնար են դարձնում իմ աշխատանքի կատարումը», փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Բարրն այս մասին ասել է ABC News-ի հետ հարցազրույցում մի քանի օր հետո այն բանից, երբ արդարադատության նախարարությունը չեղարկել էր իր դատախազների որոշումը, որոնք հանձնարարել էին Թրամփի վաղեմի ընկեր Ռոջեր Սթոունին դատապարտել 7-ից մինչեւ 9 տարվա բանտարկության: Արդյունքում դատարան էր ուղարկվել նոր հանձնարարական, որում ասվում էր Սթոունի պատիժը մեղմելու անհրաժեշտության մասին:

Ինքը՝ Բարրը քննադատության է ենթարկվել նախարարության գործողությունների պատճառով, եւ նրա կատարած մեկնաբանությունը կարելի է համարել պաշտպանվելու փորձ: Բարրը կառավարության այն անդամների թվում է, որոնք նախագահի հանդեպ առավել չեզոք են, նա համաձայն է գործադիր իշխանության ընդարձակ լիազորությունների վերաբերյալ Թրամփի տեսակետին:

Բարրի հայտարարությունը թույլ է տալիս ենթադրել, որ գլխավոր դատախազը գիտակցում է, թե հանձնարարականը հետ կանչելը ինչպես է անդրադարձել արդարադատության նախարարության վարկանիշի վրա, որը համարվում է քաղաքական իրադրությունից անկախ գերատեսչություն: Սակայն գլխավոր դատախազը ստեղծված իրավիճակի համար ոչ մեկին չի մեղադրել:

Բարրն ասել է, որ նախագահի թվիթները Արդարադատության նախարարության համար վարկանիշային խնդիր են ստեղծել, որը հարցականի տակ է դնում գերատեսչության անկախությունը: Բարրը, միաժամանակ, հերքել է այն պնդումները, որ ինքը Թրամփից է հրահանգ ստացել՝ հստակեցնելով, որ նախագահական թվիթները չեն ազդել Սթոունի դատավճռով հանձնարարականի վերաբերյալ արդարադատության նախարարության որոշումների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ