News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեխիկոյի բնակիչներին խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել Վալենտինի օրը: Բոլոր սիրահարների տոնի նախօրեին մայրաքաղաքի մետրոյի կայարաններում բնակիչներին 100.000 պահպանակ է բաժանվել, հայտնում է AFP-ն:

Տասնյակ կամավորներ պահպանակներ են բաժանել մետրոյի 24 կայարաններում` սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման, ՄԻԱՎ վարակի եւ անցանկալի հղիությունների տարածման արշավի շրջանակներում:

Նշելով «Պահպանակի միջազգային օրը» փետրվարի 13-ին` AIDS Health Foundation (AHF) կազմակերպության` սեռական անվտանգության քարոզարշավի մասնակիցները իրենց քարոզարշավը  սկսել են «Պահպանակներ օգտագործելը սեքսուալ է» կարգախոսով:

Ըստ AHF-ի՝ մեքսիկացի զույգերի միայն 15 տոկոսն է պահպանակներ օգտագործում, եւ կազմակերպությունը ցանկանում է կոտրել պահպանակի օգտագործման շուրջ ստեղծված «տաբուն»:

Ըստ Մեքսիկայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի (Censida) տվյալների` ՄԻԱՎ վարակի ամենօրյա մակարդակը 2017 թվականից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակահատվածում 33-ից բարձրացել է մինչև 44:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ