News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքական Atlas Global ավիաընկերությունը վերջին 4 ամսում երկրորդ անգամ թռւչքները կասեցրել է, սպասվում է, որ կհայտարարի սնանկանալու մասին, հայտնում է Daily Sabah-ը:

«Ընկերությունը ծրագրում է հայտարարել է ֆինանսական խնդիրների պատճառով սնանկանալու մասին, որոնք կապված են 2019 թվականին Ստամբուլի նոր օդանավակայան տեղափոխվելու հետ: Ավիափոխադրողի աշխատակիցների հետ հանդիպում է անցկացվել, որի ժամանակ նրանց հայտնել են, որ կարող են այլեւս աշխատանքի չգալ»,- հայտնում է պարբերականը:

Ընկերությունը նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 21-ի չվերթների կատարումն արդեն ընդհատել էր: Դրանից հետո մասնակի վերականգնել էր չվերթները Լոնդոն, Բաղդադ, Թել Ավիվ եւ Ամստերդամ, ինչպես նաեւ մի քանի ներքին երթուղիներով:

Atlas Global-ը պատկանում է ETS Group հոլդինգին: Նրա պարկում կա 18 օդանավ, իսկ կենտրոնակայանը տեղակայված է Ստամբուլում: Մինչեւ դեկտեմբերի 26-ը այն թռչում էր Եվրոպայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Գերմանիայի եւ ԱՄԷ-ի օդանավակայաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ