News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2020 թվականին մաքսային եկամուտների 15 տոկոսանող աճ ենք ակնկալում: Այս մասին, այսօր` փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: Ըստ նրա` նույնիսկ եթե բացառել ավտոմեքենաների ներմուծման ազդեցությունը, ապա անցյալ տարի եւս եկամուտների աճ է գրանցվել:

«Ինչ վերաբերում է ավտոմեքենաների ներկրմանը, ապա կանխատեսվում է ամսական 150 միավոր, իսկ տարեկան` մոտ 15.000 միավոր, ինչը համապատասխանում է 2015 թվականի ցուցանիշներին: Փետրվարին մաքսային նոր գներով ներմուծվել է մոտ 80 մեքենա, մինչդեռ անցյալ տարվա հոկտեմբերի սկզբից, երբ մաքսազերծումն արդեն իրականացվում էր Գյումրիում, այդ ցուցանիշը հասնում էր օրական 200 մեքենայի: Դեկտեմբերի վերջին ամեն օր մինչեւ 2000 մեքենա էր մաքսազերծում անցնում, ինչի արդյունքում մաքսային ծառայությունը ստիպված եղավ 24-ժամյա աշխատանքային ռեժիմի անցնել»,- ասաց նա:

Շուշանիկ Ներսիսյանը պարզաբանեց, որ այն մեքենաների հարցը, որոնք դեռ ճանապարհին են, մնում է բաց, եւ ՀՀ կառավարությունը չի կարող ինքնուրույն որոշում կայացնել այդ հարցով՝ հաշվի առնելով միջազգային պարտավորությունները ԵՏՄ շրջանակներում: Հունվար ամսին ներկայացված մաքսազերծման վերաբերյալ նախնական հայտարարագրերի համաձայն` գրանցվել է մոտ 4500 ավտոմեքենա, մինչեւ հունվարի 31-ը ներառյալ դրանցից միայն 3800-ն է արտոնյալ գներով մաքսազերծում անցել: Սեփականատերերը, որոնց ավտոմեքենաները ուշ բերվել էին Հայաստան, ստիպված էին գրանցել ավտոմեքենաներն արդեն իսկ բարձրացված գներով:

«Ավտոմեքենաների ներմուծման արտոնությունները ժամանակին տրվում էին այն հիմքի վրա, որ լուծվելու է միայն սոցիալական հարցը: Այսօր, առանց Միության մեր գործընկերների շահերը հաշվի առնելու, այս հարցը հնարավոր չէ լուծել: Ղազախստան արտահանվող ավտոմեքենաների գույքահարկի վճարման հետ կապված հնարավոր խնդիրը մեղմելու համար քննարկվում է առցանց պլատֆորմի ստեղծման հարցը»,- ասաց պաշտոնյան: Նա հավելեց, որ, ըստ իր տվյալների, 2019 թվականին Ղազախստանի քաղաքացիների անուններով գրանցված արտահանվող մեքենաների քանակը կազմել է 20 հազար միավոր, Ռուսաստանի քաղաքացիների անուններով` 40 հազար միավոր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ