News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Խաղի կանոններն այնպիսին են, որ հանրաքվեի գաղափարի արդյունքը պարզ չէ: Նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Սահմանադրական անվտանգություն. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ այժմ իշխանությունը դե ֆակտո ներկայացված է մեկ մարդու կողմից, իսկ դատական համակարգում ոչ մեծ օազիս է մնացել: «Սակայն ամեն ինչ կարող է լինել, նույնիսկ՝ հանրաքվեի չեղարկում: Եթե Նիկոլ Փաշինյանը զգա, որ դրական արդյունքի չի կարող հասնել, կարող է չեղարկել՝ հղում անելով եվրոպական կառույցներին կամ ստեղծելով համապատասխան ներքաղաքական իրավիճակ»,- ենթադրեց Հակոբյանը: Որպես օրինակ նա նշեց, որ երեկ Գերմանիայում հանդիպման ժամանակ կանցլեր Անգելա Մերկելը խորհուրդ է տվել հետեւել Վենետիկի հանձնաժողովի կարծիքին եւ գնահատականներին, ընդ որում, ասուլիսից այդ մասը հանել էին:

Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, որ հիշելով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններում Փաշինյանի դերի մասին՝ կարելի է ենթադրել իրադարձությունների հնարավոր զարգացման մասին՝ ընդհուպ մինչեւ բախումներ: Միեւնույն ժամանակ, նա վրդովմունք հայտնեց՝ կապված վարչապետի բառապաշարի հետ, որն իր հակառակորդներին անվանել է «պատերի տակ վնգստացողներ», իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ պահապան շուն: «Մեծ տղամարդկություն չի պահանջվում՝ նրան նույն կերպ պատասխանելու համար: Նշաձողն այնքան է իջեցվել, որ բացառում է պրոֆեսիոնալ դիսպուտը եւ փոխարենն առաջարկում է փողոցային «ռազբորկա»: Պետք է քաղաքակիրթ ձեւով բացատրել, որ դա պետության համար վատ է: Հանրությանը պետք է բացատրել՝ ինչի համար է հանրաքվե անցկացվում: Սակայն տվյալ դեպքում նպատակը քաղաքական է: Փաստացի, քաղաքացիները պետք է գնան հանրաքվեի եւ քվեարկեն «պայքարողների» դեմ: Իշխանության պերմանենտ պահպանում է տեղի ունենում: Սակայն Փաշինյանը՝ չունենալով փորձ եւ գիտելիքներ, այդպիսով արագացնում է պրոցեսը: Նրա յուրաքանչյուր ելույթ արագացնում է պրոցեսը»,- նշեց Հակոբյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ