News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Համաձայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է 2020 թվականի ապրիլի 5-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, համաձայն որի՝ հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանդիսանում է նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող անկախ պետական մարմին, որն ապահովելու է հեռուստառադիոընկերությունների եթերային բովանդակության մշտադիտարկումը:

Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված գործառույթները պատշաճ իրականացնելու նպատակով 12.02.2020թ. գրավոր դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով, խնդրել էր մեկնաբանել, թե որ հեռուստառադիոընկերություններով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը, ժամերի քանակը և ժամանակացույցն է սահմանելու կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

ԿԸՀ-ն, քննարկելով ՀՌՀ գրությամբ բարձրացված հարցերը, տվել է պարզաբանում: ԿԸՀ-ից, մասնավորապես, հայտնել են, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ  սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված «քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամերի քանակը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» իրավադրույթին համապատասխան ընդունվող որոշումը վերաբերելի է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոյի համար սահմանված վճարովի և անվճար տրամադրվող եթերաժամին: Այլ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամ տրամադրելու պայմանները (գին, տևողություն և այլն) սահմանվում են նրանց կողմից՝ պահպանելով Ընտրական օրենսգրքով և «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված պահանջները և սկզբունքները ապահովել ոչ խտրական և միատեսակ պայմաններ քարոզչության կողմերի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ