News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձր ղեկավարության կողմից տեւական ժամանակ է` հանրությանը տեղեկություններ են տրամադրում, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին այսօր` փետրվարի  15-ին, մամուլի ասուլիսին, ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը

«Գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձր ղեկավարության կողմից տեւական ժամանակ է` հանրությանը տեղեկություններ են տրամադրում, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Ներկայացնեմ մեղադրանքի էությունը` ըստ Հատուկ քննչական ծառայության Սահմնադրական դատարանի նախկին նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել ոչ թե ամսի 1-ին, այլ ամսի 5-ին: Սա որեւէ աղերս չունի իրականության հետ, որովհետեւ թե քրեաիկան գործով ձեռք բերված ապացույցներով եւ թե Գագիկ Հարությունյանի մամուլով տված հարցազրույցով նա հաստատում է, պնդում է, որ իր հրաժարականը ստորագրել է ամսի 1-ին: Որպեսզի կարողանան այս անհեթեթե միտքը զարգացնեն Հատուկ Քննչական ծառայությունը փորձեց հաստատել, թե իբր թե այդ փաստաթուղթը` հրաժարականի դիմումը ԱԺ է մուտքագրվել ոչ թե մարտի 2-ին, այլ մարտի 5-ին: Ընդ որում քանի որ քրեական գործի նյութերին, վստահեցնում եմ, եհտագայում դուք էլ կհամոզվեք, որ որեւէ ապացույց գոյություն չունի, որ հրաժաչականը մուտք է եղել ամսի 5-ին, այլ հակառակը կան ապացույցներ, որ փաստաթթուղթը մուտք է գործել ամսի 2-ին, ոչ թե ամսի 5-ին»,-ասաց նա:

Նրա խոսքով` ՀՔԾ-ն կամ գործադիր իշխանությունը, քանի որ նույնիսկ վարչապետն է  այս գործով մանրամասն տեղեկացված, նպատակ ունեն ցույց տալ, որ եթե փաստաթուղթը մուտքագրվեր ամսի 5-ին, իբր այն օրը, երբ այն ստացվել էր ապա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չէր կարող ընտրվեր մինչեւ 65 տարին լրանալը ժամկետով, այլ պետք է ընտրվեր նոր ուժի մեջ մտած Սահմանադրությամբ:

«Ժամկետների հետ կապված որեւէ խնդիր չի կարող առաջանալ: ՀՔԾ-ն կարծում է, որ եթե այսպիսի դեպք է տեղի ունեցել, իսկ մենք արդեն հասկացանք, որ ընդհանրապես դեպք տեղի չի ունեցել, ապա մի խումբ անձինք, այդ թվում ես յուրացրել ենք ՍԴ նախագահ ընտրելու լիազորությունը: Նախ ասեմ, որ ՍԴ-նա այդպիսի լիազորություն չունի` ընտրելու ՍԴ նախագահ, խոսքը գնում է ՍԴ ձեւավորման մասին եւ նույնիսկ այս մասնագիտական պրիմիտիվ հարցերում նրանք սխալներ են թույլ  տալիս: Սրա հետ ամբողջությամբ համաձայն է նաեւ ՀՀ Գլխավոր դատախազությունը, որն ասում է, որ իշխանության յուրացում տեղի չի ունեցել, գնացեք, տեսեք իշխանության չարաշահում եղել է, թե` ոչ: Հիմա որոշել են գնալ պասերով խաղերի, ենթադրում եմ այս պասերով խաղը որոշ ժամանակ էլ կձգձգվի, մինչեւ որոշեն, թե ինչպես պետք է ազատվել այս գլխացավանքից»,- ասաց Բաբայանը:

Նշենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ