News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահություն է հայտնել, որ իր այցը Սպիտակ տուն ու հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կկայանա, ինչպես նաեւ նա ամերիկյան գործընկերոջը հրավիրել է Կիեւ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

«Ես վստահ եմ, որ դա տեղի կունենա (այցը ԱՄՆ)․․․ Վերջին անգամ, երբ ես հանդպում ունեցա ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ, մենք խոսեցինք, եւ ասացինք, որ ես շատ կուզեի, որ իմ այցը Ամերիկա լինի ինչ-որ հատուկ բան երկու երկրների համար։ Ինչ-որ շատ կարեւոր արդյունքով երկու երկրների համար։ Ինչ-որ շահավետ բանով երկու երկրների համար»,- Մյունխենյան 56-րդ համաժողովի ժամանակ ասել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք Սպիտակ տուն այցելելու եւ նախագահ Թրամփի հետ հանդիպելու կոնկրետ ամսաթիվ։

Զելենսկոիւ խոսքերով՝ ինքն ուզում է գալ ԱՄՆ եւ հարաբերությունները «նոր էջից» սկսել։

«Այս ամբողջ «Սանտա Բարբարայից» հետո․․․ իմփիչմենթի շուրջ․․․ ես ուզում եմ գալ եւ նոր էջից սկսել մեր հարաբերությունները, որպեսզի մենք պայմանավորվենք, ստորագրենք ինչ-որ պայմանագրեր, պայմանավորվենք ռազմավարական բաների մասին, ներդրումային բաների մասին։ Եկեք պատրաստենք այդ փաստաթղթերի փաթեթը եւ հանդիպենք։ Այժմ գնդակը ԱՄՆ նախագահի դաշտում է, սակայն մենք միշտ ուրախ ենք տեսնել բոլորին Ուկրաինայում, եւ ես պատրաստ եմ հրավիրել ու հրավիրում եմ նախագահ Թրամփին Կիեւ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ