News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առնվազն հինգ մարդ է վիրավորվել է բրազիլական Սան Պաուլոյի կիրակնօրյա կառնավալային երթերից մեկի ժամանան կրակոցների հետեւանքով: Այս մասին հաղորդում է G1 պորտալը` վկայակոչելով տեղական հանրային անվտանգության վարչությանը: Ըստ նախնական տեղեկությունների` մի խումբ մարդիկ փորձել են հարձակվել ոստիկանների վրա ՝ կողոպուտի նպատակով: Հինգ մարդ է վիրավորվել եւ տեղափոխվել տեղական հիվանդանոցներ, նրանց վիճակը կայուն է, տեղեկացրել են իրավապահ մարմինները: Նշվում է, որ տեղի ունեցածի փաստի առթիվ հետաքննություն է ընթանում:

Ականատեսների վկայությամբ` չարամիտների նպատակն էր գողանալ կառնավալային երթը հսկող ոստիկանի զենքը: Ի պատասխան` իրավապահները կրակ են բացել` վիրավորելով հինգ մարդու, այդ թվումզ հարձակվողին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:Անցյալ հանգստյան օրերին Բրազիլիայում մոտեցող կառնավալին նվիրված զանգվածային տոնակատարություններ են սկսվել` [այս տարի անցկացվում է փետրվարի 21-ից 25-ը]:

Սան Պաուլոյում տոնական եւ նախատոնական օրերին 678 փողոցային երթ տեղի կունենա, որոնցում, ըստ քաղաքային իշխանությունների կանխատեսումների, կմասնակցի մինչեւ 15 միլիոն մարդ: Իրադարձությունների անվտանգության պաշտպանության նպատակով 11 հազար ոստիկան կներգրավվի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ