News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սինգապուրում երեքշաբթի օրվանից ուժի մեջ են մտել Չինաստանից վերադարձող քաղաքացիների համար տնային կարանտինի նոր կանոնները: Կարանտինը խախտողներին ազատազրկում եւ տուգանքներ են սպառնում, իսկ արտասահմանցիներն արտաքսվելու են: Այս մասին նշվում է Ազգային զարգացման նախարարության տարածած պարզաբանման մեջ:

Կարանտինին կհետեւեն հատուկ աշխատակիցները, ովքեր ցանկացած պահի կարող են շրջել բնակարաններով եւ տներով, ինչպես նաեւ զանգեր կատարել ստացիոնար հեռախոսով, գրում է ՏԱՍՍ-ը: Կանոններին չհետեւելը որպես վարակիչ հիվանդությունների մասին օրենքի խախտում կհամարվի, ինչը տուգանք է ենթադրում` առավելագույնը 10 հազար սինգապուրյան դոլարի (7.1 հազար ԱՄՆ դոլար) չափով, կամ` մինչեւ վեց ամիս ազատազրկում, իսկ օտարերկրացիների համար` արտաքսում եւ հետագայում երկիր մուտք գործելու արգելք:

Երկշաբաթյա տնային կարանտինը, որը նախատեսված է Չինաստանից Սինգապուր բոլոր վերադարձողների համար, ամբողջությամբ արգելում է փողոց դուրս գալ եւ այցելուներ ընդունել: Իսկ անհրաժեշտության դեպքում մթերքների ձեռքբերման կամ բժշկական օգնություն ստանալու համար պետք է դիմել սոցիալական պաշտպանության համապատասխան մարմիններին:

Այժմ, ըստ իշխանությունների, տնային կարանտինում է մոտ 600 մարդ, եւս մոտ 1.2 հազարը ուսանողական հանրակացարանների հիման վրա ստեղծված հատուկ մեկուսացման կենտրոններում են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ