News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործը գտնվում է եզրափակիչ փուլում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Սիրանուշ Սահակյանը: Ըստ նրա, կանխատեսվում է, որ մարտին կհրապարակվի վճիռը: ՄԻԵԴ-ում գործն ընդդեմ Հունգարիայի և Ադրբեջանի է:

«Ավարտվել է հաղորդակցությունների գրավոր փուլը, դատարանը խորհրդակցական սենյակում է: Հուսով ենք՝ շուտով կստանանք որոշումը»,- նշեց Սահակյանը: Նրա խոսքով՝ փաստաբանական խումբն իր բողոքում ներկայացրել է մի շարք կարեւոր պահեր: Մասնավորապես, նշվել է, որ Գուրգեն Մարգարյանի՝ կյանքի իրավունքի խախտման հետ մեկտեղ հանցագործին ներում շնորհելը եւ երաշխավորման ադեկվատ արդարացումները խախտել են արդյունավետ հետաքննության իրավունքը, քանի որ այն ենթադրում է ոչ միայն հանցանքի բացահայտում, այլ նաեւ պատիժ եւ պատժի անխուսափելիության սկզբունքի պահպանում, ինչը, փաստաբանների պնդմամբ, տեղի չի ունեցել: «Եվ երկրորդը՝ ազգային անհանդուրժողականության հիմքով հանցանքի փաստը: Գուրգեն Մարգարյանի սպանությունը հիմնված էր բացառապես այդ հիմքի վրա: Եթե նա հայ չլիներ, չէր սպանվի, եւ հանցագործին ներում չէր շնորհվի: Այդ պատճառով հուսով ենք, որ ՄԻԵԴ-ը կհաստատի 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) խախտումը եւ կֆիքսի հանցանքի փաստը՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ: Հուսով ենք, որ կշահենք գործը, եւ հասարակությունը կտեսնի մեր աշխատանքի արդյունքները: Հաջողության դեպքում դա հավելյալ գործիք կդառնա բանակցություններում քաղաքական գործիչների ձեռքում»,- հավելեց Սահակյանը՝ նշելով, որ միջազգային դատական ատյանի որոշումը, որում նշվում է էթնիկական ծագման հատկանիշով խտրականությունը, չափազանց լուրջ նշանակություն ունի:

Պատասխանելով հարցին, թե կարելի՞ է արդյոք խոսել զարգացող միտման մասին՝ Մանվել Սարիբեկյանի մահվան գործի հարցով ՄԻԵԴ որոշման համատեքստում, Սիրանուշ Սահակյանն ընդհանուր առմամբ համաձայնեց, սակայն նշեց, որ Սարիբեկյանի գործով դատարանը չի գտել 14-րդ հոդվածով խախտումներ՝ միայն 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգումների արգելք), 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով:

«Եթե Գուրգեն Մարգարյանի եւ մի քանի այլ գործերով հաջողության հասնենք, մենք ցույց կտանք ոչ թե առանձին դրվագներ, այլ հետեւողական հակահայկական քաղաքականություն»,- ընդգծեց Սահակյանը՝ չբացառելով, որ Սարիբեկյանի գործով փաստաբանները կարող են Մեծ պալատում բողոքարկել որոշումը՝ նշելով 14-րդ հոդվածի խախտումը: «Կարծում եմ՝ դա ճիշտ ճանապարհ կլինի»,- եզրափակեց Սարիբեկյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նազելի Վարդանյան. Հայաստանը պետք է հասնի ռամիլ սաֆարովին Հունգարիա վերադարձնելուն՝ պատիժը կրելու համար
ռամիլ սաֆարովը պետք է վերադարձվի Հունգարիա...
Շարժվեց մի սառույց, որը 12 տարի կանգնած էր․ Հունգարիայի հայ խորհրդարանականը բարձր գնահատեց նախագահի այցը Բուդապեշտ
Մենք պետք է շատ նրբորեն կարողանանք հետ բերել կորցրած բալանսը…
Հունգարիայի դիրքորոշումը շատ կարևոր է Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու համար. Փոխնախարար
Ավելի քան տասնմեկ տարի չենք ունեցել բարձրաստիճան այց Հունգարիա, և այս այցով, կարելի է ասել, լիարժեք վերականգնվում են հայ-հունգարական...
Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ
Փորձեցինք այն բացը, որը 11 տարվա ընթացքում ձևավորվել է, հնարավորինս արագ լրացնել։ 2023 թվականին Հայաստան էր այցելել Հունգարիայի արտաքին գործերի...
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցը
Նրա խոսքով՝ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Բուդապեշտի հետ դիվանագիտական ․․
Հույս ունեմ՝ հնարավորինս կարճ ժամանակում կկարողանանք բաց թողնվածը լրացնել. Փաշինյանը՝ Հունգարիայի փոխվարչապետին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին...
Ամենաշատ