News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արդարադատության նախարարության խոսնակ Քերի Քյուփեքը «լուրեր» է անվանել լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, թե ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը մտադիր է հրաժարական տալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Washington Post-ը տեղեկություններ էր տարածել այն մասին, որ Բարը դիտարկում է պաշտոնաթողման հնարավորությունը` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ թվիթերի պատճառով, հայտնում է: Պարբերականը նշվում էր, որ խոսքը Թրամփի այն թվիթերի մասին, որոնք վերաբերում են ԱՄՆ արդարադատության նախարարության հետաքննություններին: «Գլխավոր դատախազը չի նախատեսում հրաժարական տալ»,- գրել է Քյուփեքը Twitter-ում:

Անցյալ շաբաթ Բարն ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թրամփն արդարադատության նախարարության մասին իր թվիթերով խանգարում է իրեն աշխատել: Երեքշաբթի օրը Թրամփը խոստովանել էր, որ Twitter-ում իր հրապարակումներն իսկապես կարող են բարդացնել գլխավոր դատախազի աշխատանքը: Ամերիկացի առաջնորդը նշել էր, որ լիովին վստահում է Բարին` սակայն շարունակելով առաջ տանել իր դիրքորոշումը նախագահի` քննվող քրեական գործերին միջամտելու իրավասության վերաբերյալ:

ԱՄՆ նախագահի թվիթերի վերաբերյալ Բարի մեկնաբանություններն ավելի վաղ հետեւել էին Թրամփի մի շարք հայտարարություններին, որոնք վերաբերում էին իր նախկին ընկեր Ռոջեր Սթոունի գործին: Դատախազները դատարանին առաջարկել էին Սթոունին դատապարտել 7-ից 9 տարի ժամկետով ազատազրկման, բայց արդարադատության նախարարությունը մերժել էր այդ հայցերն այն բանից հետո, երբ Թրամփը դրանք Twitter-ում անարդար էր անվանել:

Երբ նախարարությունն իր վերահսկողության տակ առավ գործը, բոլոր չորս դատախազներն ինքնաբացարկ հայտարարեցին: Թրամփը հայտարարեց, որ ինքը չի միջամտել այս գործին, չնայած պնդում էր, որ իրավունք ուներ դա անել: Սկանդալ առաջացավ. կոնգրեսում դեմոկրատները սկսեցին պահանջել հետաքննել Թրամփի ենթադրյալ միջամտությունը արդարադատությանը: Հանրապետականները չաջակցեցին նրանց:

Սթոունը մեղադրվում է ցուցմունքներ տալիս կոնգրեսին ստելու, ինչպես նաեւ քննությանը խոչընդոտելու մեջ: Ատենակալները համաձայնել են այն մեղադրանքի հետ, որ Սթոունը ստել է` WikiLeaks կայքի հետ իր շփման վերաբերյալ «անիրավ ճշմարտությունը թաքցնելու համար»: Մեղադրող կողմը պնդում է, որ Սթոունը մտադիր էր դեմոկրատներին վարկաբեկող տեղեկություններ ստանալ կայքից՝ նախընտրական քարոզարշավում Թրամփին օգնելու համար: Բացի այդ, Սթոունին մեղադրում էին Կոնգրեսում այլ վկաների ցուցմունքներն արգելափակելու փորձի եւ Կոնգրեսից փաստաթղթեր թաքցնելու մեջ: Սթոունի դատավճիռը պետք է կայացվի մոտ ապագայում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ