News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին փոխնախագահ Զոզեֆ Բայդենն ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում մտադիր է քննարկել կլիմայի գլոբալ փոփոխությունները Փարիզյան կլիմայական համաձայնագրի բոլոր կողմերի հետ: Այս մասին նա հայտարարել է նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածուների մասնակցությամբ Նեւադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող համաժողովրդական հեռուստադեբատին, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով MSNBC-ն:

«Առաջին իսկ օրը Փարիզյան կլիմայական համաձայնագրի մասնակիցներին կհավաքեմ Սպիտակ տանը»,- խոստացել է նա` ընդգծելով էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման անհրաժեշտությունն ԱՄՆ-ում:

Գլոբալ կլիմայական փոփոխությունների հետ կապված խնդիրների լուծման գործում միջազգային համագործակցության անհրաժեշտության մասին խոսել է նաեւ Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը: «Մենք այս հարցի շուրջ չպետք է կոնֆլիկտի մեջ մտնենք Չինաստանի հետ, մենք պետք է բանակցենք նրանց հետ այդ թեմայով»,- շեշտել է նա` ընդգծելով Միացյալ Նահանգների` Փարիզյան կլիմայական համաձայնագրի կազմ վերադառնալու անհրաժեշտությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ