News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 01
USD
504.47
EUR
553.45
RUB
6.46
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը Ռուսաստանին դատապարտել է «Վրաստանի դեմ հոկտեմբերին իրականացված կիբեռգրոհների համար»։ Ինչպես նշվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ, «2019թ․ հոկտեմբերի 28-ին Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչությունը զանգվածային կիբեռգրոհ է իրականացրել Վրաստանի վրա, որի հետեւանքով ուղղակիորեն տուժել է երկրի բնակչությունը»։ «Այդ քայլը հակասում է Ռուսաստանի այն պնդումներին, որ ինքը կիբեռտարածքում պատասխանատու խաղացող է հանդիսանում, եւ ցույց է տալիս ԳՀՎ-ի կողմից անպատասխանատու կիբեռօպերացիաների կրկնվող մոդել մի շարք երկրների հանդեպ։ Այդ օպերացիաները ուղղված են հակասությունների առաջացմանը, անկայունության ստեղծմանը եւ ժողովրդավարական ինստիտուտների խափանմանը»,- հայտարարել է Պոմպեոն, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել Վրաստանում եւ այլ երկրներում նման վարքագիծը,- ընդգծել է Պոմպեոն,- Կիբեռտարածքի կայունությունը կախված է երկրների պատասխանատու վարքագծից։ Մենք համաշխարհային հանրության հետ միասին կշարունակենք կիբեռտարածքում պետությունների պատասխանատու վարքագծի միջազգային սկզբունքների աջակցության ջանքերը»։

«Մենք նաեւ խոստանում ենք սատարել Վրաստանին եւ նրա քաղաքացիներին՝ կիբեռանվտանգության ամրապնդման եւ կիբեռտարածքում անբարեխիղճ գործիչներին դիմակայելու հարցում։ Մենք նաեւ կառաջարկենք լրացուցիչ օգնություն տեխնիկական հնարավորությունների պոտենցիալի եւ զարգացման ավելացման ոլորտում, որպեսզի օգնենք Վրաստանին ամրացնել պետական ինստիտուտները եւ բարձրացնել նման գործողություններից պաշտպանվելու ունակությունը»,- հավաստիացրել է պետքարտուղարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել