News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մահապատժի դատապարտված բանտարկյալին, որը ավելի քան 30 տարի առաջ դատապարտվել էր թմրանյութերի անհաջող գործարքի պատճառով բանտարկյալներից մեկին սպանելու համար, Թենեսիում մահապատժի է ենթարկվել էլեկտրական աթոռի վրա, փոխանցում է Reuters-ը:

58-ամյա Նիկոլաս Թոդ Սաթոնը մահացած է հայտարարվել երեկ երեկոյան տեղական ժամանակով 19:26-ին:

Նա դարձել է Միացյալ Նահանգներում այս տարի մահապատժի ենթարկված չորրորդ բանտարկյալը եւ առաջինը Թենեսիում: 2018 թվականից ԱՄՆ-ում էլեկտրական աթոռի վրա են մահապատժի ենթարկվել 4 այլ բանտարկյալներ:

Ըստ դատական փաստաթղթերի՝ Սաթոնը Մորգան շրջանի տարածքային ուղղիչ հաստատությունում 3 սպանության համար արդեն պատիժ էր կրում, երբ 1985 թվականին բանտում սպանություն է կատարել:

Մորգան շրջանի երդվյալների դատարանը 1986 թվականին Սաթոնին մեղավոր է ճանաչել առաջին աստիճանի սպանության համար եւ մահապատժի դատապարտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ