News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.5
EUR
551.62
RUB
6.43
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Մոլդավիայի խորհրդարանում ընդդիմությունը խափանել է պաշտոնավարման 100 օրվա արդյունքներով վարչապետի զեկույցը: Acum («Հիմա») եվրոպամետ բլոկի ներկայացուցիչների կողմից խորհրդարանական տրիբունան արգելափակելուց հետո օրենսդիր մարմնի ղեկավար Զինայիդա Գրեչանիյը նախ դադար է հայտարարել, ապա նիստը տեղափոխել փետրվարի 27, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ընդդիմությունը պահանջել է վարչապետի ելույթը տեղափոխել հաջորդ շաբաթ, ինչպես ավելի վաղ ծրագրվում էր: «Մյուս շաբաթ ես երկրում չեմ լինի»,- ասել է վարչապետ Իոն Կիկուն:

Acum-ի փոխնախագահ Ալեքսանդր Սլուսարը բացատրել է, որ ընդդիմությունը շատ բողոքներ ունի ներկայացնելու ներկայիս կառավարությանը: «Խորհրդարանն ապօրինի կերպով անտեսում է ԱԳՆ ղեկավար Աուրել Չոկոյին անվստահության վոտում հայտնելու մասին Acum-ի նախաձեռնությունը: Արգելափակվում են մեր բոլոր օրինագծերը»,- ասել է նա:

Կիկուն առաջադրվել էր վարչապետի պաշտոնին նախագահ Իգոր Դոդոնի կողմից անցած տարվա նոյեմբերին: Նրա ծրագրին եւ կառավարության կազմին աջակցել էին Սոցիալիստների կուսակցությունը  եւ բարեփոխումների գործընթացում գտնվող ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը: Քանի որ իշխող կոալիցիա չի ձեւավորվել, Կիկուի կաբինետը ճանաչվել է մինորիտար եւ տեխնիկական: Պաշտոնների մեծ մասը զբաղեցրել են պետության ղեկավարի խորհրդականները:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ