News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 29
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Առնվազն 16 թուրք զինծառայող եւ Սիրիայից ավելի քան 100 պայմանագրային ծառայող է զոհվել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մարտերի հետեւանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին:

Ավելի վաղ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խաֆթարը ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունն ու Թուրքիան օգտվել են Լիբիայում հրադադարից Սիրիայից պայմանագրային զինծառայողներին Լիբիա տեղափոխելու համար:

«16 թուրք զինվորականներ եւ ավելի քան 100 սիրիացի պայմանագրայիններ են զոհվել Տրիպոլիում մարտերի հետեւանքով»,-ասվում է հեռուստաալիքի թվիթերյան հաղորդագրության մեջ:

2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին տապալելուց եւ սպանելուց հետո Լիբիան փաստացի դադարել է գործառնել որպես միասնական պետություն: Այժմ երկրում տիրում է երկիշխանություն: Արեւելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված Ֆայեզ Սարաջիի գլխավորած Միասնական համաձայնության կառավարությունը: Երկրի արեւելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում Լիբիայի ազգային բանակի հետ, որը գլխավորում է մարշալ Խալիֆա Խաֆթարը, որն անցած տարվա ապրիլից չի դադարում Տրիպոլին գրավելու փորձերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ