News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը նախազգուշացրել է անարդար որոշումների վտանգի մասին, որոնք կարող են ընդունվել Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտության կապակցությամբ, հաղորդում է Associated Press-ը:

Իտալիայի հարավում՝ Բարի նավահանգստային քաղաքում, Ֆրանցիսկոս Առաջինն անդրադարձել է պատերազմների եւ հակամարտությունների խնդրին՝ ներառյալ իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում:

Ընդ որում՝ Պապն իր կարծիքն է արտահայտել քաղաքականության մեջ պոպուլիզմի վերաբերյալ:

«Ես սարսափում եմ, երբ լսում եմ նոր պոպուլիստական ձեւերով որոշ առաջնորդների ելույթները»,-նշել է նա:

Հովվապետը նաեւ դժգոհել է, որ փախստականների ալիքը, որոնք փրկվում են հակամարտության գոտիներից, կլիմայական փոփոխությունների հետեւանքներից եւ այլ դժվարություններից, նկարագրվում է որպես «ներխուժում»:

Հունվարի վերջին Թրամփն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր առանցքային դրույթներն այսպես կոչված դարի գործարքի՝ իսրայելա-պաղեստինյան խաղաղ կարգավորման ծրագրի, որի հիմքում երկու պետությունների փոխադարձ ճանաչումն է: ԱՄՆ-ն առաջարկում է Գազայի հատվածից եւ Հորդանանի Արեւմտյան ափից կազմված Պաղեստինի տարածքն անբաժան կերպով միացնել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ, իսկ արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը:

Միեւնույն ժամանակ ԱՄՆ նախագահն անվանել է Երուսաղեմն Իսրայելի անբաժան մայրաքաղաք եւ հայտարարել հրեական բնակավայրերն իսրայելական տարածք ճանաչելու շուրջ Վաշինգտոնի մտադրության մասին: Կարգավորման առաջընթացի համար ԱՄՆ-ն առաջարկել է պաղեստինցիներին 50 մլրդ դոլարի չափով ներդրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ