News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Toyota Camry մակնիշի 13 MN 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը և տապալել այն:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ