News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հաիթիի ղեկավարությունը երկրի մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանության բողոքող աշխատակիցների եւ բանակի բախումներից հետո ամենամյա կառնավալը չեղյալ հայտարարելու որոշում է ընդունել: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Հաիթիի հաղորդակցության նախարարության Facebook-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հնարավոր արյունահեղությունից խուսափելու համար կառավարությունը բնակչությանը տեղեկացնում է Պորտ-օ-Պրենսում  կառնավալը չեղարկելու որոշման մասին եւ ժողովրդին հանդարտություն պահպանելու կոչ է անում»,- նշված է հաղորդագրության մեջ: HaitiLibre լրատվական պորտալի տեղեկություններով՝ նախագահական պալատի մոտ ցուցարարների եւ բանակի բախումների ժամանակ զոհվել է նվազագույնը 2 մարդ, եւս 9-ը վիրավորվել է:

Հինգշաբթի Հաիթիի իրավապահները բողոքի ցույց էին անցկացրել այն բանից հետո, երբ նրանց 5 գործընկերների աշխատանքից ազատել են, ինչպես իշխանություններն են հայտարարում՝ խռովություն հրահրելու պատճառով:

Ամնցյալ տարվա հոկտեմբերից ոստիկանության աշխատակիցները պահանջում են աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում եւ պրոֆմիություններ ստեղծելու իրավունք, սակայն անցյալ շաբաթ իրավակարգի մի քանի պահապաններ այրել էին ամենամյա կառնավալի համար պատրաստված մի քանի դեկորացիաներ եւ կարկոցներ էին արձակել կոչումով ավագ աշխատակիցների ուղղությամբ: Դրանից հետո նրանց ձերբակալել էին եւ ծառայությունից հեռացրել, նրանց դեմ քննություն է ընթանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ