News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տոգոյի գործող ղեկավար Ֆոր Գնասինգբեն նախագահական ընտրություններում հաղթել է՝ ստանալով ընտրողների ձայների 72 տոկոսը: Այս մասին հայտել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կամարտահայտության պաշտոնական նախնական արդյունքները: 

Քաղաքական գործիչն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2005 թվականի ապրիլի 24-ին՝ փոխարինելով հորը՝ Էյադեմ Գնասինգբեին, որը պաշտոնավարել է 1967-2005 թվականներին: Այս ժամանակ ընդդիմությունը հրաժարվել էր ընդունել ընտրությունների արդյունքները՝ իր կողմնակիցներին բողոքի ցույցեր սկսելու կոչ անելով: Երկրում սկսվել էին զանգվածային անկարգություններ, որոնց զոհ էին գնացել մի քանի հարյուր մարդ, եւս մոտ 45 հազար մարդ փախել էր հարեւան Գանա եւ Բենիա: 2005 թվականի մայիսի 4-ին Ֆոր Գնասինգբեն երդվել էր, իսկ նոյեմբերին նրա կառավարությունը ընդդիմության հետ համաձայնության էր հասել:

Գնասինգբեն հետագայում բարձրագույն պետական պաշտոնում ընտրվել է 2010 եւ 2015 թվականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ