News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի երկօրյա այց է սկսել Հնդկաստանում՝ նախ այցելելով Ահմադաբադ՝ Հուժարատ նահանգի խոշոր քաղաքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ահմադաբադում Թրամփը կմասնակցի «Նամաստե Թրամփ» (Ողջույն, Թրամփ) զանգվածային միջոցառմանը, որը տեղի կունենա «Մոտերա» կրիկետի ստադիոնում: Դրանից այց Թրամփը տիկնոջ հետ կայցելի Աշրամ Սաբարմատի՝ վայր, որտեղ ապրել եւ քարոզել է հնդկական ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Մահամթմա Գանդին: «Մոտերայում» նա ելույթով հանդես կգա Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բազմահազարանոց լսարանի առջեւ: Ապա տիկնոջ հետ կայցելի Ագրա քաղաք, որտեղ գտնվում է հայտնի Թաջ Մահալը: Դրանից հետո նա կմեկնի Նյու Դելի:

Երեքշաբթի Թրամփը բանակցություններ կվարի Հնդկաստանի վարչապետի, ապա նախագահ Ռամ Նաթհ Քովինդի հետ: Բացի այդ, Թրամփը կմասնակցի հնդկական բիզնես հանրության ներկայացուցիչների եւ ամերիկյան դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումներին: Երեկոյան ընթրիք է ծրագրվում թագավորական պալատում:

Թրամփի այցն ընթանում է երկու երկրների միջեւ լարված առեւտրային բանակցությունների ֆոնին: 2018 թվականի մարտին ԱՄՆ-ը պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսային սակագներ էր սահմանել: Պղնձի ներմուծման սակագինը կազմում էր 25 տոկոս, այլումինինը՝ 10 տոկոս: Դրան ի պատասխան՝ Հնդկաստանը 2019 թվականի հունիսին բարձրացրեց մաքսային սակագները ԱՄՆ-ից 28 ապրանքների համար՝ սակագները բարձրացան սիսեռի (մինչեւ 60%), ոսպի (մինչեւ 30%), նուշի, ընկույզի, խնձորի եւ տանձի եւ այլ մթերքների եւ մետաղական ապրանքների ներմուծման համար:

Այցի նախաշեմին Թրամփը հայտարարել է, որ առեւտրային համաձայնագիր կկնքի Հնդկաստանի հետ այն դեպքում, եթե դա ձեռնտու լինի ԱՄՆ-ին: Ընդ որում, ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները հայտնել են , որ այդ համաձայնագրի կնքումը քիչ հավանական է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ