News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 00:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Երեւան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են երկու ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «LADA 21010» մակնիշի (վարորդ՝ Սաշա Վ., ծնված 1955 թ.) եւ «Mercedes E320» (վարորդ՝ Սարգիս Մ., ծնված 1985 թ.) մակնիշների  ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «LADA 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր Լեւոն Մ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ Սաշա Վ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Լեւոն Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ