News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Վերջին հանգանակության ցուցակը դեռ չենք հրապարակել, բայց որ հրապարակենք, կտեսնեք՝ օրինակ, 2016 թվականի դեկտեմբերին Փարիզում կայացած հանգականությանը Հայաստանից, գոնե խոստումներով, մասնակիցների թիվը եւ Բրյուսելում անցած տարվա նոյեմբերին Հայաստանից խոստում տվածների թիվը բավական պակաս է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Ֆինանսական խնդիր միշտ ունենք։ Անցյալում էլ, երբ մարդիկ խոստանում էին, միշտ չէ, որ բոլոր խոստացված գումարները կարողանում էինք հավաքել։ Եթե շատ գումար լիներ, ավելի շատ աշխատանք կկարողանայինք անել»,- ասաց Մանոյանը եւ չբացառեց՝ գուցե դժգոհ են ՀՅԴ-ի աշխատանքներից։           

«Չի բացառվում, որ քաղաքական ճնշումներ կան»,- ասաց Կիրո Մանոյանը։

Անդրադառնալով ԱԳՆ-ի հետ ունեցած հանդիպմանը, Մանոյանն ասաց , որ միայն Արցախի հարցի հետ կապված չի եղել քննարկումները. «Պետության հետ միշտ էլ եղել են տարաձայնություններ։ Մենք այս գործընթացը սկսել ենք 1997 թվականին, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, երբ Ալիկ Արզումանյանն էլ Արտգործ նախարարը, եւ դա իր առաջարկն էր։ Եվ այդ տարվանից սկսած, պարբերաբար Արտգործ նախարարության հետ եղել են հանդիպումներ, փոխադարձ տեղեկություններ փոխանցվել է։ Այնպես որ զարմանալի բան չկա, որ կարող է Հայ Դատի կառույցները՝ որպես հասարակական կազմակերպություն նկատի ունենանք, որոնք այլ պետություններում են գործում։ Մեզ համար արտաքին քաղաքականությունը նույն սահմանի շարունակությունն է, եւ ինչպես պաշտպանության գործում սակարկություն չկա նաեւ արտաքին քաղաքականության մեջ անկախ մեր ներքին տարակարծություններից»։

Անդրադառնալով Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ բանավեճին, Մանոյանը շեշտեց, որ այդ բանավեճը 2 կողմերից որեւէ մեկի շահերից չէր բխում։

«Չեմ կիսում այն մոտեցումը, որ նման հրապարակային բանավեճի ժամանակ՝ էս ասեց, էն չասեց, դա չափանիշ չէ, հիմնական տարբերությունը որ կա, դա վարչապետի ասածն է։ Փաստ է, որ Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել , մնում է դրան միջազգային ճանաչում բերել։ Մենք պետք է անընդհատ հիշեցնենք, որ Արցախի ժողովուրդը 3 անգամ առնվազն իր կամքն արտահայտել է. Ադրբեջանի մաս չկազմելն ու Հայաստանին միանալն է այդ կամքը։ Նախարարը Բրատիսլավայում Հայաստանի կողմից որոշ գծեր է հստակեցրել։ Վարչապետի այն ասածը մեղմացրեց, որ ասաց՝ ինչպես Ադրբեջանն է անկախացել ու այդ ձեւով  Լեռնային Ղարաբաղն է անկախացել»։

Կիրո Մանոյանն ասաց՝ այնուամենայնիվ իրենց Արցածի շուրջ բանակցություններն ամբողջությամբ չեն գոհացնում։

«Դա բանակցություն չի, սա սահմանափակ ժամանակով, սահմանափակ հնարավորություններով բանավեճ է։ Իսկ թե բանավեճը ի՞նչ տվեց, դա ուրիշ հարց է։ Բանավեճը կողմերից եւ ոչ մեկի շահերից չէր բխում, այլ կազմակերպիչների շահերից էր բխում։ Կազմակերպիչները հաջողեցին ի վերջո։ Եվ այդ սկզբունքներ կոչելը, թե Մյունխենյանը կարող է փոխարինվել Մադրիդյանով, ճիշտ չէ, որովհետեւ Մադրիդյանը միջնորդների կողմից առաջարկվածն էր, սա կողմերից մեկի առաջարկն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ