News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանն աջակցում է երկու պետությունների սկզբունքով պաղեստինյան հակամարտության կարգավորմանը եւ կողմների միջեւ բանակցությունների վերսկսման ջանքերին: Այս մասին փետրվարի 24-ին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ճանաչելով Իսրայելի իր քաղաքացիների համար անվտանգ եւ խաղաղ պետության իրավունքը՝ միաժամանակ աջակցում ենք Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանապարհով անկախ պետություն ստեղծելու ձգտմանը»,- նշեց ԱԳՆ ղեկավարը:

Նա հավելեց, որ Հայաստանն առանձնահատուկ ուշադրությամբ է հետեւում Երուսաղեմի կարգավիճակի շուրջ գործընթացներին՝ հաշվի առնելով հայկական բազմադարյա ներկայությունը եւ հարուստ ժառանգությունը: «Հայաստանը Արեւելյան Երուսաղեմը դիտարկում է որպես 1967 թվականին օկուպացված տարածքի մաս, որի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի շահագրգիռ կողմերի բանակցությունների արդյունքում»,- ամփոփեց Զոհրաբ Մնացականյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ