News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Համաձայն ոստիկանության մարզական միջոցառումների 2020 թվականի օրացուցային պլանի` փետրվարի 19-ից 21-ը «Դինամո» մարզահամալիրում անցկացվեց ոստիկանության արագ շախմատի առաջնություն:

Արդեն ավանդական դարձած մրցաշարը կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության, Երեւանի շախմատի ֆեդերացիայի եւ «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Մասնակցում էին ՀՀ ոստիկանության 17 ստորաբաժանումների եւ Արցախի ոստիկանության հավաքական թիմերը:

Եզրափակիչ մրցաշարն է` հաղթողի կոչումը նվաճելու համար սեղանների մոտ անզիջում պայքար:

Առաջնության ավարտից հետո, մինչ արդյունքները հայտարարելը, հաղթողներին շնորհավորանքի խոսք հղեցին ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը եւ Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: Վարդան Մովսիսյանը նորանոր հաջողություններ մաղթեց մասնակիցներին: Մխիթար Հայրապետյանն էլ իր ելույթում, շնորհակալություն հայտնելով ոստիկանությանը մրցաշարը նախաձեռնելու համար, ընդգծեց, որ նման միջոցառումները նպաստում են շախմատի մասսայականությանը, ապա ամփոփվեցին արդյունքները:

Թիմային հաշվարկում հաղթողի կոչումը նվաճեց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հավաքական թիմը: 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավեցին կրթահամալիրի եւ ոստիկանության զորքերի հավաքականները:

Անհատական պայքարում 3-րդ տեղը զբաղեցրեց ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից՝ Արմենակ Գեւորգյանը, 2-րդ տեղում՝ ոստիկանության զորքերից՝ Գրիգոր Մանուկյանը, իսկ 1-ին տեղը զբաղեցրեց, դարձյալ ոստիկանության զորքերից, Արմեն Հարությունյանը:

Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրներն արժանացան դիպլոմների, ստացան ժամացույցներ ու դրամական պարգեւներ:

Պարգեւատրումը կատարեցին Վարդան Մովսիսյանը եւ Մխիթար Հայրապետյանը:

Միջոցառման ավարտին ոստիկանության պետի տեղակալը, եւս մեկ անգամ շնորհավորելով հաղթողներին, մաղթեց բարի եւ անփորձանք ծառայություն:

Տպել
Ամենաշատ