News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ցանկացած նախկին պաշտոնատար անձի նկատմամբ կոռուպցիոն բնույթի քրեական գործ, որ հարուցվում, քննվում է, բոլոր փաստարկները միշտ նույնական են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործին եւ ՀՀԿ-ի հայտարարությանը, որ դա շինծու, մեկ մարդու ցուցմունքով գործընթաց է:

«Նույնիսկ կարող եք տեքստերում անուն, ազգանունները փոխել, մնացած բառերը նույնն են: Այսինքն, որ սա քաղաքական հետապնդում է եւ այլն: Գործող իշխանությունը որեւէ կերպ մեղավոր չի, որ նման շատ կոռուպցիոն  դեպքեր են եղել եւ այսօր ամբողջ իրավապահ համակարգը լծված է կոռուպցիոն բնույթի քրգործերի քննությանը: Մենք հաստատ մեղավոր չենք: Հիմա էլ գործող պաշտոնատար անձանց նկատմամբ գործեր հարուցվում են, քննվում են, այսինքն որեւէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող»,-ասաց նախարարը:

Հարցին, թե արդյոք ճնշում չէ այն, որ դատարանի առջեւ հավաքվել են Սերժ Սարգսյանի աջակիցները եւ ակցիա են իրականացնում, Բադասյանն ասաց. «Դա կախված է ակցիայի ձեւից, բնույթից եւ այլ հանգամանքներից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ