News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 30
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ստորգետնյա ցնցումները, որոնցից որոշները կարող են հանգեցնել աղետալի կատակլիզմների, մեր մոլորակի ընդերքում ընթացող մասշտաբային երկրաբանական պրոցեսների արդյունք են: Այս պրոցեսները հրահրում են գրավիտացիայի տեղային փոփոխություններ, որոնք կարելի է օգտագործել երկրաշարժերի կանխատեսման համար, փոխանցում է Planet- today-ը: 

«Գետնի տակ շարժվում են վիթխարի սալեր եւ միմյանց հետ փոխգործակցում՝ հրահրելով, այդ թվում, նաեւ երկրաշարժեր, որոնք առանձին դեպքերում խլում են ահռելի քանակությամբ մարդկային կյանքեր: Երկրաշարժերի կանխատեսումն, ի դեպ, դեռեւս շարունակում է մնալ բավականին բարդ, որը հաճախ թույլ չի տալիս ստանալ ինչ-որ չափով ստույգ տեղեկություններ»,- ասում են Երկրագիտության գերմանական հետազոտական կենտրոնի աշխատակիցները, որոնք ստեղծել են կանխատեսումների ալգորիթմ, որը փոխում է իրավիճակը:

Գերմանիայից հետազոտողները ալգորիթմ են մշակել PEGS ազդանշանները մեկնաբանելու համար, որոնք առաջանում են գրավիտացիոն անոմալիաների հետեւանքով: Մինչեւ հիմա այսպիսի ազդանշաններով աշխատելը չափազանց դժվար էր, քանի որ դրանք գրանցվում են անմիջապես ապագա երկրաշարժերի շրջանում, ավելին՝ ուղղված են Երկրի խորքը:

Բայց հիմա գիտնականները սովորել են որսալ այսպիսի ազդանշանները եւ դրանք օգտագործել ստորգետնյա ցնցումները կանխատեսելու համար: Գրավիտացիոն փոփոխությունների ֆիքսացիայի վրա հիմնված ալգորիթմը թույլ է տալիս կանխատեսել երկրաշարժերը, ինչպես նաեւ որոշել դրանց ինտենսիվությունը: Գիտնականները հիմա զբաղված են ալգորիթմի կատարելագործմամբ, որ մեծացնեն դրա ճշգրտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը