News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարել են, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է անհապաղ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի հանդեպ այն բանից հետո, երբ ամերիկյան հետախուզությունը հայտնել է Կոնգրեսի անդամներին, որ Ռուսաստանը, կարծես, փորձում է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա այս տարի, հայտնում է Reuters-ը։

Սենատորներ Չակ Շումերը, Բոբ Մենենդեսը եւ Շերոդ Բրաունը պետքարտուղար Մայք Պոմպեոյին  եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին նամակ են հղել՝ պահանջելով ԱՄՆ նախագահի վարչակազմից անհապաղ եւ վճռականորեն պատժամիջոցներ սահմանել ռուսական կառավարության եւ ընտրությունների միջամտությանը մասնակից ռուսաստանցիների հանդեպ։

Կոնգրեսում աղբյուրը ավելի վաղ հայտնել էր, որ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները օրենսդիրներին հայտնել են, թե Ռուսաստանը, կարծես, ապատեղեկատվություն եւ քարոզչություն է տարածում, որպեսզի օգնի, որ դեմոկրատների կողմից նախագահի թեկնածու դառնա Բերնի Սանդերսը, ինչպես նաեւ Թրամփը։

Կրեմլը հերքել է ընտրություններին միջամտելու ենթադրությունները։

Ամերիկյան օրենսդրությունը թույլ է տալիս վարչակազմին պատժամիջոցներ առաջարկել Մոսկվայի հանդեպ՝ ի պատասխան ընտություններին միջամտության։

2017թ․ ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է «Ամերիկայի հակառակորդների դեմ պատժամիջոցների միջոցով դիմակայելու մասին» օրենք կամ CAATSA՝ ի պատասխան հատուկ ծառայությունների այն ենթադրությունների, թե Ռուսաստանը 2016թ․ միջամտել է ընտրություններին, որպեսզի նպաստի Թրամփի հաղթանակին։ Մոսկվան հերքում է միջամտության մեղադրանքները, Թրամփը եւս կասկածի տակ է դնում դրանք։

Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը եւ Ֆինանսների նախարարությունը չեն պատասխանել մեկնաբանություններ անելու խնդրանքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ